Լրահոս 24/7

Ոչ թե Արցախի ինքնության, այլ տեղում ՌԴ-ի ներկայացուցիչ լինելու համար էին պայքարում. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Քաղաքականության մեջ ումի՞ց պետք է սովորել կամ առնվազն ու՞մ ավելի լավ ճանաչել: Ադրբեջանցիներն, օրինակ, մեզնից սովորեցին և ստեղծեցին իրենց «սփյուռքը», որ, պետք է խոստովանել, մի քանի տարում կարողացավ չեզոքացնել հայկական լոբբին թե ԱՄՆ-ում, թե Եվրոպայում: Ռուսաստանի մասին խոսել իսկ չարժե: Այդ երկրում մենք երբեք հայկական լոբբի չենք ունեցել, նույնիսկ, երբ ՍՍՀՄ նոմինալ նախագահն Անաստաս Միկոյանն էր:

Ռուս-ադրբեջանական սրացումից ի վեր ուշի-ուշով հետևում եմ Բաքվի ընդդիմադիր կոչվող ուժերին, Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աչքի ընկնող դեմքերի սոցցանցային գրառումներին, հարցազրույցներին: Ոչ մի «նոտա», որ, ահա, Պուտինը կտապալի Ալիևին, և Ադրբեջանը բռանտիրությունից կազատվի, այդ ելույթներում չեք գտնի: Բոլորը Պուտինի դեմ են, Ադրբեջանի անկախության, ինքնիշխանության և ազգային-պետական շահի պաշտպան: Ոչ ոք Ալիևին հրաժարականի պահանջ, կոչ, անգամ հորդոր չի ներկայացնում: Ընդհակառակն, խորհուրդ են տալիս հետևել Թուրքիայի նախագահ Իսմեթ Ինենյուի փորձին, որ խզեց ՍՍՀՄ-ից կախվածությունը, ընտրեց արևմտյան կողմնորոշում, Թուրքիան դարձրեց ՄԱԿ-ի հիմնադիր անդամ պետություն, ՆԱՏՕ-ի անդամ: Իսկ հայաստանյան ընդդիմությունը քիչ է մնում՝ Պուտինին ծնկաչոք աղաչի, որ Հայաստանի ինքնիշխանությունը վերացնի, իրենցից մեկին Երևանում «գեներալ-գուբերնատոր» կարգի:

Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության կորստի պատճառներից մեկը, թերևս՝ ամենահիմնական, այն է, որ հանրային-քաղաքական քիչ թե շատ հեղինակություն ունեցող մի քանի դերակատար ոչ թե Արցախի ինքնության, այլ տեղում Ռուսաստանի ներկայացուցիչ լինելու համար էին պայքարում»:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

11 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

11 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago