

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը գրեթե ավարտված է․ ստորագրված փաստաթղթերը լիովին համապատասխանում են մեր շահերին․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք հասել ենք նրան, ինչին ցանկանում էինք, Մինսկի խումբն արդեն ապրում է իր վերջին օրերը։ Այն փաստացի որևէ գործունեություն չի իրականացրել և չի կարողացել իրականացնել։ Սակայն իրավաբանորեն գոյություն ուներ, իսկ հիմա դրա վերջը մոտենում է»,- ասել է նա։
Ըստ Ալիևի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը փաստացի վերջ կդնի Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությանը։
«Մենք նաև Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հեղինակներն ենք, և մեր դիրքորոշումը միշտ հաշվի է առնվել այս կետերը մշակելիս: Այս փաստաթղթի ստորագրումը փաստացի վերջ կդնի Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությանը»,- ընդգծել է նա։
Ադրբեջանի նախագահը գոհունակություն է հայտնել, որ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև ցամաքային կապի մասին։
Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը: Ազատության փոխանցմամբ Իլհամ Ալիևի հետ…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Գիտե՞ք, թե ինչն է ստորացուցիչ. ԱՄՆ փոխնախագահը…
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…