Լրահոս

Ֆասթ Բանկը թողարկել է Visa Infinite պրեմիում դասի մետաղական քարտ

Ֆասթ Բանկը թողարկել է պրեմիում դասի Visa Infinite մետաղական ԱկնՔարտ։ Այն ներկայացված է մետաղական յուրահատուկ Ակն տուփով, որը Ֆասթ Բանկը նվիրում է քարտապաններին որպես արվեստի նմուշ։

Visa Infinite մետաղական ԱկնՔարտը հնարավորություն է տալիս անսահմանափակ և անվճար մուտք գործել աշխարհի ավելի քան 1200 բիզնես սրահներ, օգտվել Զվարթնոցի և 50-ից ավելի միջազգային օդանավակայանների Fast Track ծառայությունից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը։ Անհրաժեշտ է պարզապես ներբեռնել Visa Airport Companion հավելվածը և գրանցել գործող Visa Infinite ԱկնՔարտը։  Քարտապանները ճանապարհորդելիս կարող են ակտիվացնել նաև անվճար  ռոումինգ ինտերնետ 3GB ծավալով։

Ֆասթ Բանկի Քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը նշել է.  «Visa Infinite մետաղական ԱկնՔարտը թողարկելիս կրկին առաջնորդվել ենք Ֆասթ Բանկի հաճախորդների անհատականությունն ընդգծելու միտումով։ Պրեմիում դասի այս քարտերի վրա նույնպես պատկերված են Ակններ, որոնք խորհրդանշում են ապագայի զարկերակը զգալու մեր տեսլականը։   Ի լրումն բոլոր առավելությունների՝ Ֆասթ Բանկը հնարավորություն է տալիս Visa Infinite քարտապաններին անվճար վարձակալել Բանկի փոքր չափի մեկ ավտոմատացված պահատուփ»։

Պրեմիում դասի այս ԱկնՔարտի համար ևս 24/7 ռեժիմով հասանելի է  Visa concierge-ի՝ անձնական օգնականի ծառայությունը, որը ոչ միայն ներառում է հարցուպատասխանի ծառայություն, այլև պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք՝ ճամփորդությունների կամ միջոցառումների տոմսերի ամրագրումներ, նվերների առաքումների կազմակերպում, խորհրդատվություն և այլն։

Քարտապանների միջազգային ամբողջական ճանապարհորդական ապահովագրությունը նույնպես ներառված է ԱկնՔարտի ծառայությունների մեջ։

Visa Infinite պրեմիում դասի մետաղական ԱկնՔարտը կարելի է պատվիրել չորս արժույթով ՝ դրամ, դոլար, եվրո կամ ռուբլի։ Քարտի տարեկան սպասարկման վճարը 150 հազար ՀՀ դրամ է, իսկ քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝ 0.1-5%։ ԱկնՔարտը հնարավոր է պատվիրել ինչպես առցանց տարբերակով, այնպես էլ Ֆասթ Բանկի 24/7 մասնաճյուղերից որևէ մեկում։ ԱկնՔարտը  հնարավոր է ստանալ անվճար առաքմամբ՝ նախընտրած հասցեով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

4 minutes ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

16 minutes ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

37 minutes ago

Դատարանում ասել եմ՝ Արցախը եղել է, կա ու կլինի. Ռուբեն Վարդանյան

Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Բաքվում փետրվարի 10-ի նիստում…

55 minutes ago

Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ Կոպիրկին

Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում։ Այս մասին Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված…

1 hour ago

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում…

2 hours ago