

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից:
«Ձեր հովվական ծառայությունը նպաստում է քրիստոնեական արժեքների պահպանմանը, նոր եկեղեցիների բացմանը և կորցրած սրբավայրերի վերադարձմանը», – ասվում է շնորհավորանքում:
«Վերակենդանացնելով հոգևորականությունը, պահպանելով խաղաղությունն ու ներդաշնակությունը հասարակության մեջ՝ դուք անգնահատելի ներդրում եք ունենում Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման, մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում»:
Ալեքսանդր Լուկաշենկոն Գարեգին II-ին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ իր ազնիվ ասկետական ծառայության մեջ:
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…