Լրահոս 24/7

YoSpace խմբի Yo պրոդուկտները ներկայացվել են Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ին

YoSpace խմբի բոլոր Yo պրոդուկտները ս․թ․ հուլիսի 20-26-ին ներկայացվել են Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ին՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերին ծանոթացնելով նորարարական լուծումներով հարթակներին։

YoSpace խմբի պրոդուկտներից առողջ ապրելակերպը խթանող YoHealth  հավելվածի օգտատերերը սամմիթի ընթացքում հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց կատարած քայլերը բազմաթիվ նվերների հետ, ինչպես նաև օգտվել YoHealth bar-ից՝ կրկին օգտագործելով իրենց քայլերը։ Սամմիթի շրջանակներում իրականացվել են յոգայի և լճում կանգնած թիավարության դասեր, մարզանքներ GoFit մարզասրահի մասնագետների հետ, կազմակերպվել է լողափնյա վոլեյբոլ պրոֆեսիոնալ թիմերի հետ։ Ի դեպ, YoSpace խմբի տաղավար է այցելել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

YoSpace խմբի ներկայացուցիչները սամմիթի ընթացքում հանդես են եկել բանախոսություններով՝ 15 հազար այցելուներին ներկայացնելով հայկական տեխնոլոգիական առաջընթացն ու ներուժը YoSpace-ի օրինակով։

YoSpace խմբի նախաձեռնությամբ սամմիթի հաջողակ մասնակիցներին տրամադրվել է FTN-ներ, իսկ հաջողակ ստարտափերների միջև բաժանվել է 8600 FTN՝ հնարավորությունների նոր դուռ բացելով սկսնակ մասնագետների համար։

Ի դեպ, սամմիթի մասնակիցների ուշադրության կենտրոնում է եղել նաև վերջերս թողարկված YoEstate NFT-ների նոր տեսակի առցանց շուկան, որտեղ օգտատերերը կարող են ձեռք բերել անշարժ գույքի, արվեստի գործերի, երգերի և այլ ոլորտների NFT-ներ։

YoMusic FEST-ի ընթացքում հաղթող ճանաչված մասնակիցներն ստացել են հայտնի ֆուտբոլիստներ Մեսսիի, Ալվարեսի և Մարտինեսի ստորագրությամբ վերնաշապիկներ։ YoHealth հավելվածում ամենաշատ քայլեր կուտակած երեք օգտատերերը հաղթող են ճանաչվել Step Hero անվանակարգում, հաղթողների միջև 5,5 մլն նոր քայլ է բաշխվել։ Հավելվածի YoBlog բաժնի ամենակրեատիվ բլոգերն էլ նվեր է ստացել 270 FTN։

YoSpace խումբն առաջնորդվում է ամենատարբեր ոլորտները թվայնացնելու գաղափարով՝ հնարավորություն ընձեռելով օգտատերերին մոնետիզացնել իրենց գործողությունները YoSpace-ի տարբեր հարթակներում։

Հավելենք նաև, որ Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ին մասնակցել են 200-ից ավելի ստարտափեր, 300-ից ավելի մենթորներ ու ներդրողներ շուրջ 50 երկրից։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

6 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

6 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

6 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

6 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

7 hours ago