Գլխավոր դատախազության դիմաց հավաքվել են երեխաներին կորցրած մայրեր, ովքեր պահանջում են կալանավորել ապօրինի որդեգրումների գործով անցնող Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին,- տեղեկացնում է «Ա1+»-ը։
Հավաքված կանայք կասկածներ ունեն, իրենց երեխաները չեն մահացել, քանի որ նրանցից շատերը երեխաների դիերը չեն տեսել: Նրանք նշում են, որ տարիներ շարունակ պայքարել են իրենց մահացած երեխաներին գտնելու համար, սակայն գործին ընթացք չի տրվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

















