Լրահոս 24/7

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։

2024 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի համատեղ հայտարարությամբ ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:

2024 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների ու ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանդիպումը և տրվեց ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի մեկնարկը։

Վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում Հայաստանի կողմից գլխավոր բանակցողը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն է։

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը գնահատանք է հայտնել Հայաստանի կողմից արված աշխատանքի համար և նշել, որ Գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացմամբ կսահմանվի այն ժամանակացույցը, թե երբ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան առանց վիզայի ճանապարհորդել Եվրոպական Միություն։

Մինչ այժմ Հայաստանի կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները․

2025 թվականի փետրվարի 10-14-ը և ապրիլի 7-11-ը Հայաստան են այցելել ԵՄ առաջին և երկրորդ փորձագիտական առաքելությունները։

ՆԳ նախարարությունը մշակել է այցերի օրակարգը և ԵՄ պատվիրակության հետ սերտ համագործակցությամբ համակարգել գործընթացը։ Համակարգել է նաև շահագրգիռ գերատեսչությունների աշխատանքը՝ պատշաճ նախապատրաստման, ինչպես նաև փորձագետներին անհրաժեշտ փաստաթղթերի, նյութերի տրամադրման նպատակով։

Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՆԳ նախարարի համակարգմամբ և փորձագիտական աշխատանքային խումբ՝ ՆԳ նախարարի տեղակալի համակարգմամբ։

Առաքելություններին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։

ԵՄ փորձագիտական առաքելություններից հետո՝ առկա իրավիճակի և խնդիրների վերլուծությունների արդյունքում պատրաստվել են զեկույցներ, որոնց հիման վրա Եվրոպական հանձնաժողովը մշակել է Գործողությունների ծրագիրը, որը բանակցելի փաստաթուղթ չէ և ենթակա է լինելու կատարման։

Առաջին առաքելություն (2025 թվականի փետրվարի այց)

Քննարկվել են ԳԾ-ի I և II ուղղությունները՝

փաստաթղթերի անվտանգություն,
սահմանների կառավարում,
միգրացիայի կառավարում,
ապաստանի քաղաքականություն։
Հանդիպումներ ՀՀ համապատասխան գերատեսչություններում, այցելություններ ՀՀ սահմանակետեր՝ Բագրատաշեն, Այրում, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան, ապաստան հայցողների գործող և Աբովյանի նորակառույց կացարան, ՄՔԾ կենտրոնի բաժանմունք և փաստաթղթերի տպագրության կենտրոն։

Երկրորդ առաքելություն (2025 թվականի ապրիլի այց)

Քննարկվել են Գործողությունների ծրագրի III և IV ուղղությունները՝

կազմակերպված հանցավորություն,
կոռուպցիոն ու ֆինանսական հանցագործություններ,
քրեական գործերով դատական և իրավապահ մարմինների համագործակցություն, ներառյալ անձնական տվյալների պաշտպանություն,
արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ։
Հանդիպումներ ՀՀ համապատասխան գերատեսչություններում, այցելություններ ՆԳՆ միասնական զանգերի կենտրոն, Պարեկային ծառայություն, առանձին հանդիպումներ ՆԳՆ կրթահամալիրում և ՀՀ արդարադատության ակադեմիայում։

Հունիսի 10-12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների, Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի ու Հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբի հետ՝ պայմանավորվածություններ ձեռք բերելով փորձագիտական պատվիրակության Հայաստան այցի վերաբերյալ՝ վիզաների ազատականացման գործընթացը առաջ մղելու նպատակով։

2025 թվականի հունիսի 24-ին Հայաստան է այցելել Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությունը՝ Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Տեղի են ունեցել հանդիպումներ ներքին գործերի, արդարադատության և արտաքին գործերի նախարարություններում։

Ներկայումս իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից ամփոփված Գործողությունների ծրագրի համաձայնեցումը ԵՄ անդամ պետությունների հետ․ այն ՀՀ-ին պաշտոնապես կփոխանցվի 2025 թվականի աշնանը։

Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես միգրացիայի շարժունակության և հանրային անվտանգության ոլորտում իր բարեփոխումների ռազմավարական ծրագիր։

Հայաստանը հանձնառու է իրականացնելու այս բարեփոխումները՝ նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ և դյուրին ճամփորդելու հնարավորություններ՝ դեպի Եվրոպական Միություն։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago