

Ուկրաինայում 3.5 տարվա հակամարտության ընթացքում առաջին անգամ ռուսները լուրջ զիջումների են գնացել Թրամփին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին։
«Նրանք ճկունություն են ցուցաբերել մի շարք հիմնական պահանջների հարցում։ Նրանք սկսել են խոսել այն մասին, թե ինչ է անհրաժեշտ պատերազմն ավարտելու համար»,- ասել է փոխնախագահը։
Նա հավելել է ․ «Ես չասացի, որ ռուսները զիջել են ամեն ինչում։ Բայց նրանք ընդունել են, որ պատերազմից հետո Ուկրաինան կպահպանի իր տարածքային ամբողջականությունը։ Նրանք ընդունել են, որ չեն կարողանա Կիևում խամաճիկ ռեժիմ հաստատել՝ սա սկզբում հիմնական պահանջներից մեկն էր։ Ռուսաստանը չի ցանկանում հրադադար՝ բարդ պատճառներով։ Մենք չենք վերահսկում Ռուսաստանի գործողությունները, եթե մենք դա անեինք, պատերազմը կավարտվեր յոթ ամիս առաջ»։
«Ուկրաինացիները, ի վերջո, իրենք կորոշեն, թե որտեղ կլինեն իրենց երկրի տարածքային սահմանները»,- հավելել է Վենսը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…