Լրահոս 24/7

Փաստաբանների պալատի նախագահը կրկին առաջադրվում է

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը կրկին առաջադրվում է այդ պաշտոնում։

Նա այս կապակցությամբ սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ տվել եմ համաձայնություն` թեկնածությունս առաջադրելու ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջիկա (Սեպտեմբերի 13, 2025) ընտրություններին:

Որոշումս ընդունել եմ նկատի ունենալով մեր թիմի և գործընկերներիս կարծիքը, ինչպես նաև անցած տարիների ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքները, այդ թվում դրանց շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Անցած չորս տարիներին Հայաստանյան փաստաբանական ինստիտուտը անցավ բազում փորձություններով և ինչպես նախկինում, այսօր էլ մեր ինստիտուտը լուրջ խնդիրների առջև է կանգնած: Դրանցից են մասնավորապես փաստաբանների անկախության դեմ ոտնձգության փորձերը, փաստաբանների իրավունքների խախտումները, հարկային անհամաչափ բեռը, հանրային պաշտպանության գերծանրաբեռնվածությունը, սոցիալական թերի աջակցությունը, մարզային կտրվածությունը: Այս խնդիրներներն այսօր ևս առկա են և պահանջում են համաժամանակյա լուծումներ:

Ակներև է, որ փաստաբանական ինստիտուտը ստիպված է լինում դիմակայել նաև արտաքին ճնշումներին:

Պետք է փաստել, որ մեր առջև ծառացած մարտահրավերների մեծ մասը փաստաբանական համայնքը հաղթահարել է և հաղթահարում է միասնականության և անկախության շնորհիվ, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր բոլոր փաստաբան գործընկերներին:

Փաստաբանությունն արդարադատության համակարգի առանցքային դերակատարն է, քանզի հենց այս ինստիտուտի միջոցով է ապահովվում անձանց խախտված իրավունքների պաշտպանությունը:

Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքը երեք հազար և ավել իրավաբանի միավորել է մեկ գաղափարի շուրջ՝ անձանց իրավունքների պաշտպանություն:

Պետք է նկատի ունենալ, որ ժամանակակից իրավապաշտպանությունը հնարավոր է ապահովել բացառապես զարգացման դինամիկայի մեջ գտնվող, հասարակության հարգանքը վայելող, անկախ, օրինապահ և արհեստավարժ փաստաբանների միջոցով:

Ուստի`որպես փաստաբանական ինստիտուտի տեսլական, կարծում եմ, որ անհրաժեշտ է գնալ առաջ, շարունակել զարգանալ, պահպանելով այն ձեռքբերումները, որոնց հասել ենք միասին»

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

7 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

7 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

7 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

7 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

7 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

8 hours ago