

Կապանում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում կայացել է քննարկում ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ:
ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, քննարկվել են Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ համագործակցության հարցեր: Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՌԴ օրակարգային հարցերի։ Ընդգծվել է ասիական և խաղաղ-օվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ ակտիվ քաղաքական երկխոսությունը, որի շնորհիվ հաջողվել է շոշափելի արդյունքներ ունենալ այդ թվում ռազմավարական բնույթի գործընկերությունների զարգացման ուղղությամբ։ Մտքեր են փոխանակվել առաջիկա շփումների օրակարգի շուրջ, մասնավորապես Չինաստանի, Ճապոնիայի և Հնդկաստանի հետ: Ի թիվս այլ հարթակների, անդրադարձ է կատարվել ՇՀԿ-ին ՀՀ անդամակցության հայտին:
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ներուժի առավել արդյունավետ իրացման նպատակով քննարկվել են Կենտրոնական Ասիայի և հեռավոր Արևելքի երկրների հետ համագործակցության ուղղությամբ բացվող նոր հնարավորությունները։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Ղազախստանի հետ ակտիվ երկխոսությանը։
Նախարարի տեղակալ Սաֆարյանը կարևորել է նաև տնտեսական դիվանագիտության բաղադրիչի ակտիվացումը հատկապես հարավ-արևելյան Ասիայի երկների հետ հարաբերություններում։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային առկա միտումների, փոխշահավետ և ռազմավարական գործընկերությունների զարգացման հեռանկարների շուրջ։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…