

Որոշ ԶԼՄ-ներում բազմաթիվ լուրեր էին շրջանառվում Ադրբեջանի կողմից իբր պատրաստվող Զանգեզուրի օկուպացիայի մասին։ Մենք նման մտադրություն չունեինք։ Եթե մենք ցանկանայինք դա անել, մենք դա կանեինք 2020 թվականի նոյեմբերին: Եվ դա շատ հեշտ կլիներ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Al Arabiya-ին տված հարցազրույցում։
«Նույնիսկ վերջին հինգ տարիների ընթացքում դա անելը դժվար չէր: Ռազմական տեսանկյունից դա շատ ժամանակ չէր պահանջի։ Պարզապես պետք է գնալ երկու կողմերից՝ Նախիջևանից և Ադրբեջանի հիմնական մասից, և վերցնել այն»,-ասել է Ադրեջանի նախագահը:
Ալիևի խոսքով՝ իրենք դա չեն արել, քանի որ ագրեսոր չեն։
«Այս տեսանկյունից, ես կարծում եմ, որ բոլոր այն լուրերը, թե մենք ծրագրել ենք փակել հայ-իրանական սահմանը, բացարձակապես անհիմն են։ Ի դեպ, այս հինգ տարիների ընթացքում, երբ Հայաստանը «արգելափակել էր «Զանգեզուրի միջանցքի» բացումը», մենք Իրանի կառավարության հետ, կրկին միջկառավարական մակարդակով, պայմանավորվեցինք Իրանի տարածքով շրջանցիկ ճանապարհ կառուցելու մասին»,-ավելացրել է Ալիևը:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…