

Այս տարվանից արդեն դպրոցները՝ 1-11-րդ դասարանները ներառյալ, կգործեն նոր չափորոշչով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ նոր դասագրքերն այս տարվա մրցույթների արդյունքներով որակական մեծ փոփոխությունների են ենթարկվել՝ դառնալով «լավ դասագրքեր»:
«Այս երեք տարիների ընթացքում արդեն իսկ տպագրել ենք ավելի քան 220 դասագիրք:
Պետք է նշեմ, որ, օրինակ, այս տարվա արդյունքներով մեր դասագրքերի շուրջ 45 տոկոսն այլընտրանք է ունեցել, ինչը նշանակում է, որ նույն առարկայի, նույն դասարանի դասագրքից ունեցել ենք երկու տարբեր գիրք, և ուսուցիչներն ունեցել են հնարավորություն՝ ընտրելու իրենց ավելի հարմար դասագիրքը: Սա նշանակում է, որ, իսկապես, հսկայական աշխատանք է արված, որը հնարավորություն է տվել մեր ուսուցիչներին՝ ընտրելու նոր ուսումնական նյութեր, դասավանդման նոր մոտեցումներ»,- ասաց նախարարը՝ նկատելով, որ դասագրքերը ոչ միայն գիտելիքի և փաստերի, այլև մեթոդաբանական որոշակի հնարքների և շղթայի ամբողջություն են:
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…