

«Վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է»,- Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ նախատեսվում է այդ պահմանագրի հետագա ստորագրում ու վավերացում։
«Այն հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը մեր Հայաստանի տարածքով, պատկանելու է Հայաստանին»,- ասել է Միրզոյանը։
ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի սուվերեն տարածքներ կան, որոնք հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, և կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության տակ են։
Միրզոյանը նաև ասել է. «Վաշինգտոնում Սահմանադրություն չի քննարկվել, և մենք որևէ երրորդ կողմի առջև մեր Սահմանադրությունը փոխելու պարտավորություն չունենք»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է. «Պաշտոնապես խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Ինչքան մենք հասկանում ենք, նրանք կկատարեն փոփոխություն։ Եվ հենց որ այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…