

«Այ ապիկար, ի՞նչ իրավական հիմք կա պնդելու, որ Հայաստանի տարածքում ադրբեջանական տարածքներ կան։ Դուք ադրբեջանցի մի պաշտոնյանից, Ալիևից լսել եք, որ ասի՝ Ադրբեջանում կան հայկական տարածքներ»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք, որ հենց երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կրկին հայտարարել էր. «Հայաստանի սուվերեն տարածքներ կան, որոնք հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, և կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության տակ են»։
Նա նշեց, որ Հայաստանի հաջողությունները կսկսվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունները հեռանան քաղաքական դաշտից։
«Ակնկալում եմ, հույսով եմ, միշտ էլ եղել եմ այն կարծիքին, որ դա պետք է տեղի ունենա մինչև ընտրությունները, քանի որ այս մարդը մաքուր, ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու կարողություն չունի։ Սուտասան մարդուց… »,- ասաց Դանիելյանը։
Ըստ նրա, հայ ժողովուրդը պետք է հասկանա, թե ում հետ գործ ունի, ինչ ապիկար իշխանության, դավաճանախմբի հետ գործ ունի։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…