Լրահոս 24/7

«Կառավարությունը ես եմ» ձեւակերպումը երկրում մոլեգնող բացահայտ ավտորիտարիզմի ախտորոշումն էր․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Նիկոլն այսօր մասամբ ազնիվ էր, «Կառավարությունը ես եմ» ձեւակերպումը ոչ միայն անպատիժ մեծամտության, այլեւ երկրում մոլեգնող բացահայտ ավտորիտարիզմի ախտորոշումն էր։

Առհասարակ, ստելու նրա մոլուցքը տրանսֆորմացվում է. եթե նախկինում նա ստում էր թե անցյալի, թե ներկայի, թե ապագայի մասին, ապա արդեն մի քանի շաբաթ է, ինչ գոնե անցյալի մասով նա բացում է իր գրեթե բոլոր խաղաքարտերը ( օգոստոսի 23-ի ուղերձը վկա)։

Սակայն նրա անկեղծությունն լիարժեք չէ նման ինքնամոռաց մեծամտության մեջ։ Էլ ավելի ազնիվ կլիներ կրկնել ոչ թե Լյուդովիկոս 14-րդի ( «Պետությունը ես եմ») , այլ 15-րդի միտքը. «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ», որովհետեւ նա վերաբերում է մեր ժողովրդին եւ պետությանը հենց այդ սկզբունքով։

Միեւնույն ժամանակ ֆրանսիական այդ թագավորների օրինակն էությամբ ընդհանրապես իր հագով չէ, քանզի եթե նրանք լուսավորյալ, ապա Նիկոլը՝ խավարամիտ աբսոլյուտիզմի ջահակիր է։

Ինչ վերաբերում է «ժողովրդի ձեռամբ ընտրություններին Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի քաղաքական լեզուները կտրելու» ֆանտազիային, ապա մի կողմից ուրախալի է, որ այս անգամ նա փորձում է պախկվել հայ, այլ ոչ թե ադրբեջանցի ժողովրդի թիկունքում։

Իսկ մյուս կողմից այս «հույսը» խիստ տարօրինակ է, քանզի իրական կյանքում նույն ժողովուրդը նրա մասին այնպիսի՜ ֆանտազիաներով է արտահայտվում, որ նույնիսկ ամենափչացած կայքի կատեգորիաներում նման վիդեոներ չկան։
Նիկոլ, կառավարությունը, այո, դու ես, բայց պետությունը քոնը չէ, մերն է, իմն է, հայերինն է»։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

6 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

6 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

6 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

6 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

7 hours ago