

Խաղաղության պայմանագիր ստորագրելու գլխավոր խոչընդոտը Ալիևի կողմից առաջ քաշված նախնական պայմանն է․ Հայաստանը նախ պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Նրան դուր չի գալիս, որ Հայաստանի Սահմանադրության մեջ կա հղում Անկախության հռչակագրին, որտեղ փաստաթղթի հենց սկզբում խոսվում է «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին»։ Այս մասին գրում է BBC-ն։
Այս նախապայմանը նշանակում է, որ խաղաղության պայմանագիրն այս տարի չի ստորագրվի։ Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ է հանրաքվե, որը դժվար թե կայանա մինչև 2026 թվականի կեսերը, իսկ դրա ելքը հնարավոր չէ կանխատեսել։
Կան այլ խնդիրներ, որոնք համաձայնեցված տեքստը չի լուծում։
«Արդյո՞ք այս փաստաթուղթն ունի միջազգային երաշխավոր։ Եթե կողմերից մեկը խախտի համաձայնագիրը, ի՞նչ կլինի հետո։ Արդյո՞ք գործը կուղղվի ՄԱԿ։ Կա՞ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որն ամրագրում է այս ամենը», – հարցնում է Քարնեգիի կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը։
Հայաստանը պահանջել է ներառել վեճերի լուծման միջազգային մեխանիզմ, սակայն այդ կետը չի ներառվել փաստաթղթի վերջնական տեքստում, նշել է դե Վաալը։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…