

Հութիները Կարմիր ծովում հարվածել են իսրայելական Scarlet Ray նավթատար նավին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բրիտանական ծովային անվտանգության Ambrey ընկերությանը։
«Իսրայելական սեփականության, Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավթատարը հայտնել է Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստային քաղաքից հարավ-արևմուտք գտնվող Կարմիր ծովում տեղի ունեցած պայթյունի մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործառնությունների գրասենյակի տվյալներով՝ նավի անձնակազմը հայտնել է «անհայտ արկի անմիջական մոտակայքում պայթյունի մասին, և լսվել է ուժեղ պայթյուն»։ Նրանք նշել են, որ անձնակազմի բոլոր անդամները անվտանգ են, և նավը շարունակում է իր երթուղին։
Ավելի ուշ բրիտանական ընկերությունը նշել է, որ նավթատարը «համապատասխանում է» եմենցի հութիների նպատակներին, քանի որ այն բացահայտորեն պատկանում է Իսրայելին։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…