

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի չինական վոյաժը եւ, մասնավորապես, Շանհայի Համագործակցության կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հայտը, եւս մեկ անգամ պայթեցնում են ռեժիմի կողմից փչած ԵՄ անդամության փուչիկը։
Այո, այս փուլում ֆորմալ իրավական արգելքներ նման միաժամանակյա անդամության համար ԵՄ-ի եւ ՇՀԿ-ի միջեւ, ի տարբերություն ԵԱՏՄ-ի, չկան։
Սակայն ռեալ քաղաքականության տեսակետից դեպի Բրյուսել եւ դեպի Պեկին վեկտորները իրարամերժ են։
Ի դեպ կամ տգետ էին, կամ էլ մանիպուլյատիվ ՇՀԿ լիիրավ անդամությանը դիմելու փաշինյանական հիմնավորումները, որոնք նա հնչեցրեց օգոստոսի 16-ին, ասելով, թե ՇՀԿ-ն մտադրված է վերացնել դիտորդի կամ ասոցիացված անդամի կարգավիճակները։
Իրականում, երեկ Չինաստանում ընդունված եզրափակիչ հռչակագրով այդ կազմակերպությունն ընդամենը միավորել է այդ երկու ստատուսները եւ այսպիսով արժեզրկել նաեւ Բրյուսելի չինովնիկների համար նախատեսված նիկոլական կուտը։
Իսկ թե ինչո՞ւ այդ նույն հռչակագիրը, անդրադառնալով այլ տարածաշրջաններին՝ Աֆղանստանից մինչեւ Գազա, չի անդրադարձել Հարավային Կովկասին իւ հայ-ադրբեջանական գործընթացին, առանձին վերլուծության հարց է»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…