Լրահոս 24/7

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանում

Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2025 թ․ սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։

Կոմիտեից հայտնում են, որ ԿԽՄԿ-ն, համաձայն իր հանձնագրի և Ադրբեջանի՝ Ժնևի կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների, շարունակելու է համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ աջակցելու միջազգային մարդասիրական իրավունքով (ՄՄԻ) հովանավորվող անձանց։

«Մենք մտադիր ենք պահպանելու երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության, միջազգային մարդասիրական իրավունքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մարդասիրական այլ խնդիրների շուրջ։ 1992 թվականից ի վեր ԿԽՄԿ-ն աջակցել է հակամարտությունից տուժած համայնքների հրատապ և կենսական կարիքներին, տրամադրել հոգեսոցիալական աջակցություն տուժած անձանց, իրականացրել կենսական ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր, ինչպես նաև խթանել ականների վտանգի մասին իրազեկվածությունն ու ապահով վարքագծի դրսևորումը զինամթերքով աղտոտված տարածքներում։

ԿԽՄԿ-ն նաև աջակցել է իշխանություններին՝ միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքն ամրապնդելու և հակամարտության առնչությամբ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու գործում։

Բացի այդ, մենք այցելել ենք ազատազրկված անձանց՝ վերահսկելու պահման պայմաններն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելու պահվող անձանց ու իրենց ընտանիքների միջև կապի պահպանմանը։ Մեր գործունեությունն իրականացվել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության, պետական կառույցների ու գերատեսչությունների, ինչպես նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի հետ սերտ համագործակցությամբ»։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

7 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

7 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

7 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

8 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

8 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

8 hours ago