

Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի (Ժոգորկու Քենեշ) նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի հետ: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները նախ ունեցել են առանձնազրույց, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է լինել բարեկամ երկրում: Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերի լայն շրջանակ:
Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին: Այս համատեքստում Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն նշել է, որ Ղրղզստանը ողջունում է Վաշինգտոնում ընդունված հռչակագիրը եւ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը՝ հավելելով, որ դրանք մեծ ազդեցություն կունենան տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման տեսանկյունից: Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին՝ կարեւորելով անհետ կորած համարվողների հարցը:
Ալեն Սիմոնյանը Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի հետ շրջել է նաեւ Ղրղզստանի խորհրդարանի շենքում եւ ծանոթացել այնտեղ գործարկված նորարարական տարբեր լուծումներին:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…