

«Թրամփի երթուղի» նախագիծը, որը ենթադրում է Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավարության միջև տրանսպորտային կապի ստեղծում Հայաստանի տարածքով, օբյեկտիվ պատճառներով կարող է բարդացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։ Նման հայտարարություն է արել քաղաքագետ և պատմաբան Դիմիտրի Սիմեսը՝ ելույթ ունենալով «Հայաստան – ԵԱՏՄ» համաժողովում։
Ի պատասխանհարցին, թե իր կարծիքով արդյոք Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների եռակողմ համաձայնագրերը հակաիրանական և հակառուսական նախագիծ են, և այդ գաղափարին ինչի կհակադրի Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարությունը, Դիմիտրի Սիմեսն ասել է.
«Ես չեմ կարող ասել, թե արդյոք սա մտահղացվել է որպես հակառուսական նախագիծ։ Ես կարող եմ ասել ձեզ իմ տեսանկյունից. օբյեկտիվ հետևանքների առումով այս նախագիծը, իհարկե, կարող է բարդություններ ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև»։
Ըստ նրա, հայ ժողովուրդը պետք է որոշի, թե որքանով է այն համապատասխանում Հայաստանի շահերին։
«Սակայն մտածել, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից Հայաստանը կարող է համաձայնել նման քայլի՝ առանց որոշակի գին վճարելու Ռուսաստանի հետ հարաբերություններում և առանց բարդացնելու Մոսկվայի հետ հարաբերությունները, միամտություն կլինի»,-նշեց փորձագետը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…