Լրահոս 24/7

Չարիքը հանձնելու է Սյունիքը որպես միջանցք․ Բագրատ Սրբազան

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․

««In God We Trust… in process»

Սա ամերիկյան դոլարի, այսինքն, փողի վրա արձանագրված նշանաբանն է՝ նշանավոր «ոսկե հորթի» պաշտամունքի նորաձև և նորակերպ արտահայտությունը։

Այսօր այս արտահայտությունը՝ ամերիկյան «մեսիանիզմի» և «ոսկե հորթի» գաղափարի պաշտամունքը, դուրս է եկել դոլարի վրայից և շոշափելի կերպով մտել մեր կյանք։

Ես դեռևս հունիս 16-ին նշել էի այն հաջորդական քայլերը, որով պայմանավորվելու են հետագա զարգացումները՝

ա) Թուրքիայում հանդիպում և ապա
բ) Հանդիպում, ստորագրություն կամ Աբու-Դաբիում, կամ Վաշինգտոնում։ Վերջին հարցով «սխալվել» էի, որովհետև կա՛մ-կա՛մ-ի փոխարեն եղավ և՛, և՛։ Այս մասին ասել եմ որոշ շրջանակում՝ նույնիսկ նշելով ժամանակահատվածը՝ հուլիսի վերջ, օգոստոսի սկիզբ, երբ արձակուրդային շրջան է և ներքաղաքական լայն զարգացումներ դժվար տեղի ունենան։

Սա ոչ թե կանխագուշակում էր, այլ ուղղակի ներքին փոխանցված տեղեկություն։ ԱՆշուշտ, թերահավատորեն վերաբերվեցին՝ համարելով, որ նման բան անհնար է։ Ճի՛շտ է՝ հիմա էլ ինքնաժխտմամբ ասվում է՝ չի ստորագրվել, այլ նախաստորագրվել է ։

Հիմա էլ հստակ ու վստահ ասում եմ՝ հարցը ոչ խոչընդոտ կամ անխոչընդոտ ճանապարհ կամ միջանցնքն է և ոչ էլ նման այլ կարգավորումներ։ Միջանցք կոչվածը Սյունիքն է իր ամբողջությամբ։

Չարիքը հանձնելու է Սյունիքը որպես միջանցք՝ բոլոր գեղեցիկ փաթեթավորումներով։

Այո՛, մի մոռացեք. «Արցախը Հայաստան է և վե՛րջ»։ Օգոստոսի 8-ի նախաստորագրումից հետո չարիքը հայտարարեց. «Սյունիքը եղել է հայկական և մնալու է հայկական»։

Ինչ-որ դառն հիշողություն չի՞ արթնացնում…

Ասեմ ավելին՝ սեղանին է Վերին Ոսկեպարի ամբողջ հատվածը, Ազատամուտ-Այգեհովիտ հայկական շրջակայքը, Տիգրանաշենն էլ որպես հավելում, Սևանի ավազանի արևելյան հատվածը՝ ջուր օգտագործման համատեղ իրավունքով։

Խաղաղությո՛ւն է։

Մնացած զարգացումներին կանդրադառնամ ավելի ուշ։

Աստծո խոսքին ունկնդիր.
«…նրանց գործերն անօրենության գործեր են, նրանց ձեռքերի մեջ անիրավության գործեր կան։ Նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արյուն թափել, նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է և թշվառություն։ Նրանք չճանաչեցին խաղաղության ճանապարհը ու նրանց ուղիներում արդարություն չկա, որովհետև նրանց շավիղները, որոնցով ընթանում են, խոտորված են և նրանք խաղաղությունը չեն ճանաչում» (Ես. 59։ 6-8)։

Անձնապես ուրախ եմ, որ այս անպատվության գերադրական օրերին գտնվում եմ կալանավայրում սահմանափակված, սակայն ցավում եմ Հայրենիքիս և պետությանս համար, որ այս պահին չեմ կարող որևէ կերպ օգտակար լինել։ Այսուհանդերձ հավատում եմ, որ «չես կոչվելու Լքյալ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու Ավերակ։ Քեզ պիտի կոչեն Իմ Կամքը, իսկ քո երկիրը՝ Շեն բնակություն» (Ես. 62։ 4-6)։

և Հաղթանակն այլընտրանք չունի»։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

12 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

13 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

13 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

13 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

14 hours ago