

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների մասնակիցներին և հյուրերին։
«Շնորհիվ ձեր կազմակերպության ջանքերի՝ իրականացվում են բովանդակային մշակութային, կրթական, լուսավորական նախագծեր, կյանքի են կոչվում կարևոր նախաձեռնություններ երիտասարդական քաղաքականության, ինչպես նաև աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության ոլորտում»,- նշված է Կրեմլի կայքում հրապարակված ուղերձում։
ՌԴ նախագահը հավելել է, որ նախորդ տարիների ընթացքում Ռուսաստանի հայերի միությունը միավորել է ամբողջ երկրում ապրող հայկական համայնքներին։ Պուտինի խոսքով՝ կազմակերպության բազմակողմանի և պահանջված գործունեությունը, ինչպես նաև պետական իշխանության մարմինների հետ արդյունավետ երկխոսությունն էապես բարձրացրել են միության հեղինակությունը։
Պուտինն ընդգծել է նաև ՌՀՄ-ի հետևողական աշխատանքը, որն ուղղված է միջէթնիկական հարաբերությունների համահունչ զարգացմանը և հայկական սփյուռքի ինտեգրմանը ռուսաստանյան հասարակության մեջ։ Նա անդրադարձել է նաև այն աջակցությանը, որը միությունը ցուցաբերում է հատուկ ռազմական գործողության մասնակիցներին, վետերաններին, նրանց ընտանիքներին և մերձավորներին։
«Համոզված եմ, որ ներկայիս հանդիսավոր միջոցառումները կանցնեն բարձր մակարդակով և նոր հեռանկարային գաղափարների ու նախաձեռնությունների մեկնարկ կտան։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ»,- եզրափակել է նա։
Ռուսաստանի հայերի միության կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոն և «Համաձայնություն» միջազգային մրցանակաբաշխության արարողությունը կկայանան սեպտեմբերի 7-ին՝ Մոսկվայի Կրեմլի պետական պալատում։
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…