

«Այս պահին առկա բոլոր տվյալներից ակնհայտ է, որ նույնատիպ ռեժիմ չի լինելու Հայաստանով անցման և Ադրբեջանով անցման համար։ Դա ակնհայտ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով «Թրամփի ուղու» մասին։
Ըստ Հայկ Մամիջանյանի, «շատ խնդալու» է ՔՊ-ականների քարոզչական թեզը, թե ընդդիմությունը «նոյեմբերի 9-նն» է ուզում։
«Նա էլ եք դուք ստորագրել, սա էլ եք դուք ստորագրել, մեզ ինչ-որ բանի մե՞ջ եք մեղադրում։ Այո, նոյեմբերի 9-ում կան չկատարված կետեր, որոնց կատարումը շատ էական է Հայաստանի ու Արցախի համար: Բայց գալ ու մունաթ գալ մեր վրա, թե դուք ժամանակին առանց կարդալու նոյեմբերի 9 եք ստորագրել, որից հետո էլի երեք տարի շարունակ տարընթերցումների թեզն էր, հիմա ո՞նց բացատրենք Նիկոլ Փաշինյանին, որ թղթերը ստորագրելուց առաջ կարդա։ Ինչ է նշանակում տարընթերցում։
Փաշինյանի օրոք 2-րդ կարևորագույն միջազգային հայտարարությունն է ընդունվում, երկու անգամ էլ նույն պատմությունն է՝ տարընթերցումներ են առկա։ Տարընթերցումներ չլինելու համար կարդա այդ անտերը։
Իրականության մեջ տրամադրությունը հետևյալն է՝ Փաշինյանը համաձայնել է տալ ամեն ինչ, ինչն իրենից պահանջում է Ադրբեջանը, որպեսզի այդ կադրն ունենան երեքով, նախընտրական քարոզչության մեջ այդ կադրն օգտագործի»,- ասաց Մամիջանյանը։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…