Լրահոս 24/7

2024-ին ՀՀ-ում պահպանվել է ցածր գնաճային միջավայրը

Ազգային ժողովը սեպտեմբերի 9-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքըքննարկելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը ներառում է երկու փաստաթուղթ 2025 թվականի առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրի հաղորդումը եւ 2024 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաղորդումը: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախ խոսել է 2024 թվականի զարգացումներից՝ ներկայացնելով այն մակրոտնտեսական միջավայրը, որն ընկած է Կենտրոնական բանկի կողմից կառուցված մակրոտնտեսական սցենարների եւ 2025 թվականի դրամավարկային ծրագրի հիմքում:

Ըստ հաղորդման՝ 2024 թվականի ընթացքում ՀՀ-ում պահպանվել է ցածր գնաճային միջավայրը. 12-ամսյա գնաճն առաջին եռամսյակում շարունակել է նվազել, իսկ այնուհետեւ աստիճանաբար ավելացել է՝ երկրորդ կիսամյակից ձեւավորվելով դրական տիրույթում: Գնաճի նման վարքագծին հիմնականում նպաստել են արտաքին հատվածից փոխանցված ազդեցությունները եւ ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությունը:

Տարվա ընթացքում դիտվել է աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի եւ գնաճային սպասումների նվազում, ինչը հիմնականում պայմանավորվել է համախառն պահանջարկի աստիճանական ճշգրտման եւ աշխատաշուկայում լարվածության թուլացմամբ: Ստեղծված իրավիճակում 2024 թվականին ԿԲ-ն շարունակել է թուլացնել դրամավարկային պայմանները՝ նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 2.25 տոկոսային կետով:

Արդյունքում՝ հաշվետու եւ դրան նախորդող ժամանակաշրջանում ԿԲ-ի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության եւ արտաքին հատվածից փոխանցվող ազդեցությունների պայմաններում 12-ամսյա գնաճը 2024 թվականի առաջին եռամսյակում շարունակել է նվազել՝ փետրվարին հասնելով իր նվազագույն՝ -1.7 տոկոս մակարդակին, այնուհետեւ աստիճանաբար ավելացել է եւ տարեվերջին կազմել 1.5 տոկոս: Նշված ժամանակահատվածում 12-ամսյա բնականոն գնաճը եւս ցուցաբերել է նմանատիպ վարքագիծ. մինչեւ փետրվար նվազել է՝ կազմելով -0.7 տոկոս, այնուհետեւ ավելացել է՝ տարին ավարտելով 0.9 տոկոս մակարդակով:

ԿԲ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արթուր Խաչատրյանը՝ մասնավորապես անդրադառնալով կանխիկ գումարի շրջանառության, ֆինանսական համակարգի տարաբնույթ խնդիրներին, արտահանման նվազմանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արմեն Խաչատրյանը: Պատգամավորը խոսել է վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքների մասին, ներկայացրել առաջարկներ:

Եզրափակիչ ելույթում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է պատգամավորների բարձրացրած հարցերին, տվել պարզաբանումներ:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

10 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

10 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

10 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago