

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«2018-ին Արցախ ազատագրողի պարգեւից հրաժարվում էին, իսկ այսօր Արցախ հանձնողի հետ լուսանկարվում են։
Նիկոլ, ցանկապատ դնելով, աննախադեպ չես դառնա։
Քեզնից 2 հազար տարի առաջ Արտաշես Բարեպաշտ /Ք.Ա. 189-160/ արքան սահմանաքարերը վաղուց տեղադրել է։
Քո կադաստրի վկայականն ու ցանկապատդ պահի քեզ, թե բա՝ «Կիրանցի ցանկապատից այն կողմ հայրենիք չկա»։
Հայրենիքը Աստված է ազգերին տալիս, իսկ քո նմանները հայրենիքի սահմանները փոքրացնում են ու հպարտանում են դրանով։
5 հազար հայորդիներն էին խանգարու՞մ ցանկապատիդ, թե՞՝ 140 հազար արցախահայերը։
Հայրենիքի սահմանը փոքրացնում ես, ցանկապատ ես տեղադրում ու դասեր ես տալիս «դերասաններին»։
Բա դրանք, դրել արդարանում են…մենք սա նկատի ունեինք, նա նկատի ունեինք, 1920-ի մասին է բան ման…
Ամոթ է արա, ամոթ։
2018-ին էիք առյուծ կտրել , պետական պարգեւներից էիք հրաժարվում։
Բա թասիբ ունենայիք ու հարցնեիք, էդ ո՞նց եղավ 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում գոռում էիր Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ այսօր Արցախը հանձնել ես թշնամուն եւ եկել ես ցանկապատովդ ես պարծենում։
Բա մեկդ խոսեիք Բաքվի բանտերի հայ գերիներից։
Թե՞ դրա մասին խոսելը թրենդային չէ ձեր համար։
Նայում եմ ձեզ ու մտածում, որ Նիկոլն էլ է ձեզ շատ»:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…