

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Բացարձակ մանիպուլյացիա կամ կատարյալ չիմացություն է, երբ ասում են, թե Ալիևն, իբր, 2022 թվականի Պրահայի հանդիպումից հետո է ասել, որ «ներկայիս Հայաստանի տարածքն ադրբեջանական հող է»:
Ադրբեջանի «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտի նախաբանում, որ այդ երկրի գործող սահմանադրության հիմքն է, սևով սպիտակին գրված է, որ Թուրքմենչայի պայմանագրով ցարական Ռուսաստանը «օկուպացրել է Ադրբեջանը»: Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունները Պարսկաստանից անցել են Ռուսաստանի տիրապետության տակ, ուստի Ադրբեջանի սահմանադրության իմաստով նախկին Երևանի և Նախիջևանի խանությունների «տարածքն Ադրբեջան է»:
Բաքուն այդ սահմանադրական ակտն ընդունել է 1991թ. հոկտեմբերի 18-ին, երբ Նիկոլ Փաշինյանը երևի դեռ դպրոցական էր, իսկ սահմանադրությունը՝ 1995 թվականին:
Իսկ, առհասարակ, Հայաստանի տարածքի հանդեպ հավակնությունները Բաքվում այնքան հին են, որքան հին է նրանց «Իրավանդա խան գալմադը/ Երևանում խան չմնաց» ժողովրդական կոչվող երգը: Թշնամու դեմ պայքարի ամենալավ միջոցը նրա էությունը ճանաչելն է»:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…