Լրահոս 24/7

Ֆասթ Շիֆթով հնարավոր է վարձակալել PowerFull՝ առանց նույնականացում անցնելու

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը պարզեցրել է «PowerFull» լիցքավորման սարքերի (power bank) վարձակալությունը՝ հնարավորություն ընձեռելով օգտվել ծառայությունից առանց հավելվածում նույնականացում անցնելու։

Այսուհետ «PowerFull»-ի այն օգտատերերը, որոնք չեն անցել Ֆասթ Շիֆթի նույնականացումը, ևս կարող են վարձակալել լիցքավորման սարք՝ հավելվածին կցելով միայն իրենց բանկային քարտը․ այլ փաստաթղթեր կցելու կարիք չկա։

«Մեր ընկերությունը, լսելով իր բազմաթիվ հաճախորդների խնդրանքը, մշակել է նոր տարբերակ՝ «PowerFull»-ից օգտվելու համար։ Այժմ լիցքավորման սարքեր վարձակալելն ավելի պարզ ու հարմար է, բացի այդ, սա կարևոր քայլ է ծառայության հասանելիությունն ընդլայնելու համար»,- ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

«PowerFull»  ընկերության համահիմնադիր և ծառայության պատասխանատու Վարդան Ավանեսյանն էլ ընդգծել է, որ այս փոփոխությունն օգտատերերի արդյունավետ փորձառության համար է․ «Ինտեգրման սկզբնական շրջանում լիցքավորման սարքեր վարձակալելու համար անհրաժեշտ էր ոչ միայն կցել բանկային քարտ, այլև անցնել նույնականացում։ Հիմա Ֆասթ Շիֆթում «PowerFull»-ից օգտվելու ընթացակարգը կլինի նույն կերպ, ինչ նախկինում էր՝ «PowerFull» հավելվածում»։

«PowerFull»-ի կայանները տեղակայված են Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում։ Ընդհանուր առմամբ ծառայությունը գործում է 430-ից ավելի կետերում՝ ռեստորաններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ, ֆիթնես ակումբներ և այլն։

Ծառայության նպատակն է էներգիայի սնուցման աղբյուրները հասանելի դարձնել ամենամոտ վայրերում, որպեսզի հնարավոր լինի շարժական լիցքավորման սարքերով լիցքավորել սմարթֆոնն ու մյուս սարքերը։

Ֆասթ Շիֆթը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

16 hours ago