«Ryanair»-ի՝ դեպի Իտալիա վաղվա չվերթը կարող է հետաձգվել: Այս մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Վաղվա հետ կապված փոքր խնդիր կարող է առաջանալ. Իտալիայում որոշել են գործադուլ անել կարգավարները, դա ազդելու է «Ryanair»-ի վրա»,- ասաց Ռևազյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի չվերթներն առհասարակ չեղարկվել էին, ինչից հետո նա կապ է հաստատել «Ryanair»-ի ղեկավարության հետ, և հիմա չվերթները լինելու են, սակայն հնարավոր է՝ ուշացումներով:

















