Լրահոս 24/7

«Պուտինը չարդարացրեց իմ սպասելիքները». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չի արդարացրել իր սպասելիքները» ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում, հաղորդում է Bloomberg-ը։

«Նա չարդարացրեց իմ սպասելիքները։ Ես նկատի ունեմ, որ նա սպանում է շատ մարդկանց, և նա կորցնում է ավելի, քան սպանում է»,- ասել է Թրամփը սեպտեմբերի 18-ին։

Լրագրողների հարցին՝ արդյոք ժամանա՞կն է Պուտինին խնդրելու դադարեցնել կրակը Ուկրաինայում, Թրամփը պատասխանել է. «Ես այդպես չեմ կարծում»։ «Բայց անհրաժեշտ պահին, եթե ես ստիպված լինեմ դա անել, դա կլինի կոշտ»,- հավելել է նա։

Թրամփը կրկին հայտարարել է, որ եվրոպական երկրները և ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է դադարեցնեն Ռուսաստանից նավթ գնելը։ «Պարզ ասած, եթե նավթի գինը իջնի, Պուտինը կհանձնվի։ Նա ընտրություն չի ունենա։ Նա դուրս կգա պատերազմից»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Պուտինին պատժելու այլ միջոցներ, սակայն այդ քայլերը կախված կլինեն նրանից, թե արդյոք իր դաշնակիցները կդադարեցնե՞ն գնումները Ռուսաստանից։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

5 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

6 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

6 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

6 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

6 hours ago