

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և ընդլայնելու վճռականություն է հայտնել։
Ինչպես հայտնում է «Թասնիմ» գործակալությունը, այս մասին Փեզեշքիանը նշել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված առանձին ուղերձներում՝ մատնանշելով երկու երկրների քաղաքակրթական և մշակութային կապերը։
Մասուդ Փեզեշքիանը հույս է հայտնել, որ երկու երկրների ղեկավարությունների հովանու ներքո երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործընթացը կշարունակի ընթանալ ընդհանուր շահերին և ռազմավարական նպատակներին համապատասխան:
Իրանի նախագահն ընդգծել է նաև վերջին տարիներին Թեհրանի և Երևանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում արձանագրված առաջընթացը՝ վստահություն հայտնելով, որ երկու կողմի պաշտոնատար անձանց հանձնառությունը կնպաստի երկկողմ կապերի հետագա զարգացմանը:
Փեզեշքիանը նաև նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը կնպաստի ոչ միայն Հայաստանի և Իրանի ժողովուրդների բարգավաճմանը, այլև խաղաղությանն ու կայունությանը ողջ տարածաշրջանում:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…