

«Թուրքիան Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են, նոր էջ է բացվում հարաբերությունների կարգավորման ու զարգացման համար»,- Երևանում լրագրողներին ասաց ՆԱՏՕ-Ի խորհրդարանական վեհաժողովի թուրք ներկայացուցիչ, պատգամավոր Ֆաթմա Աքսալը, ով մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին։
Նա նշեց, որ Թուրքիան քաջալերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը. «Բոլորս էլ օգուտ կքաղենք խաղաղությունից, դա կարևոր է ոչ միայն երկրների միձև, այլ նաև ամբողջ Հարավային Կովկասի, եթե խաղաղությոին հաստատվի երկրների միջև, կտարածվի ամբողջ աշխարհում»։
Նա հույս հայտնեց, որ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը հնարավորինս շուտ տեղի կունենա. «Երկխոսություններ են տեղի ունենում, ընթացքի մեջ են, սպասենք։
Մենք չունենք որևէ պայման, որի պարագայում կբացվի սահմանը։ Այս պահին երկխոսություն է տեղի ունենում»։
Հարցին՝ ինչո՞ւ է «Թրամփի ուղի» արտահայտության փոխարեն Ադրբեջանից ու Թուրքիայից հնչում «Զանգեզուրի միջանցք» թե, արդյո՞ք տարածքային պահանջ չէ Հայաստանի նկատմամբ, նա պատասխանեց. «Ոչ, դա տարածքային պահանջ չէ։ Սպասենք ու լինենք լավատես»։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…