

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 80?
«Դուք իմ ելույթում հնչած որևէ հարցի չպատասխանեցիք։ Ես 17 հարցադրումներ եմ արել՝ ինչո՞ւ չեմ մեղադրվել 2020 թվականին, 2021-ին…»,-դիմելոց հանրային մեղադրողներին՝ դատարանի դահլիճում հայտարարեց Շիարկի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նա թվարկեց՝ չեն պատասխանել նաև այն հարցերին, թե ինչո՞ւ 2025-ի հունիսին հապշտապ խուզարկություն արվեց, ինչո՞ւ ձերբակալվեց մասկի շոուով Էջմիածնում, ինչո՞ւ չեն հարցաքննվել այն մարդիկ, որոնք կարող են վկա լինել՝ նախկին նախագահները, «Գալա»-ի լրագրողը և այլ մարդիկ։
Նա նշեց, երբ հունիսի 26-ին հայտարարվեց իր նկատմամբ քրեական գործ կա հարուցված, այդ տեղեկության ներքո մարդիկ մեկնաբանություններ էին թողել։ Նրանցից մեկը նշել էր. «Գործ չունեք Միքայել Սրբազանի հետ, ոտքերիդ եք գցելու, տակն եք մնալու»։
«Հիմա այդ մարդկանց կանխատեսումներն իրականացան՝ տակն եք մնացել։ Դուք չգիտեք դեռ, պատվարժան դատարանի վերդիկտին դեռ կհասնենք, դուք որ տակն եք մնացել։ Էն հոգեկան հիվանդ Մարգարյանից սկսած, տակն են մնացել։ Ձեզ փրկություն չկա դրանից։ Եվ ուրեմն ի՞նչ կարիք կար այս ամեն ինչի տակ մտնելու»,-ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ հանրային մեղադրողների, քննիչների, դատավորի նկատմամբ չարությամբ լցված չէ, չարության խնդիր չկա, միայն խղճահարություն ունի։
«Դուք ունենալով հսկայական միջոցներ՝ զբաղված եք ոչնչով։ Ոչնչով եք զբաղված»,-ասաց նա։
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…
Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Բաքվում փետրվարի 10-ի նիստում…
Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում։ Այս մասին Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված…
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում…