Լրահոս 24/7

Իրական մեղավորը ո՞վ է

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանին պատերազմ հայտարարելու մեղադրանք ներկայացնողները ծանո՞թ են Ադրբեջանի առանձին շրջանններում եւ քաղաքներում ռազմական դրություն մտցնելու մասին Իլհամ Ալիեւի հրամանագրին: Այնտեղ գրված է.

«2020թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, կրկին կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, հրետակոծության են ենթարկել խաղաղ բնակավայրեր եւ ռազմական օբյեկտներ»:

Այնուհետեւ ասված է, որ Ադրբեջանը, հիմք ընդունելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ իրեն վերապահված «ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը, դիմել է համարժեք կանխարգելիչ ռազմական գործողությունների»:


Հիմա ո՞վ է հայրենասեր եւ բարոյական, նա, ով պատերազմի սանձազերծման իրավա-քաղաքական եւ պատմական պատասխանատվությունը բարդում է Հայաստանի Հանրապետության վրա՞՝ ինչպես Իլհամ Ալիեւը, թե՝ նա, ով արդարացիորեն ըմբոստանում է այդ բացահայտ վերագրումի դե՞մ:
-Խոսեք, Հայաստանի լեռներ:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

5 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

6 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

6 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

6 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

6 hours ago