Լրահոս 24/7

Կիևը կարող է սադրել ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ուկրաինան պատրաստում է սադրանք ՆԱՏՕ-ի երկրներում՝ փորձելով դա ներկայացնել որպես ռուսական հարձակում։ Նրա խոսքով՝ Կիևը պլանավորում է վերանորոգել խոցված կամ որսված դրոններ, զինել դրանք և օգտագործել՝ իբրև «ռուսական անօդաչուներ» հարվածելու Լեհաստանի և Ռումինիայի խոշոր տրանսպորտային կենտրոններին։

Զախարովան զգուշացրել է, որ նման սցենարի իրականացման դեպքում Եվրոպան կարող է կանգնել երրորդ համաշխարհային պատերազմի շեմին։ Նա հավելել է, որ սադրանքի նպատակը Ուկրաինայի ճակատում կրած պարտությունների ֆոնին Ռուսաստանին մեղադրելն ու եվրոպական երկրներում դեզինֆորմացիոն արշավ սկսելն է, փոխանցում է Лента.ру-ն։

Արևմտյան փորձագետներ ևս մտահոգություն են հայտնել․ նորվեգացի պրոֆեսոր Գլեն Դիզենն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ բախումը «ավելի քան հավանական է» և չի բացառել նույնիսկ միջուկային զենքի կիրառումը։ Ամերիկացի լրագրող Թոմաս Ֆազին, իր հերթին, եվրոպական քաղաքականությունը համարել է վտանգավոր և զգուշացրել է, որ այն մոտեցնում է Եվրոպայի ու Ռուսաստանի միջև նոր զինված հակամարտությունը։

Թիվ 1

Recent Posts

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

10 seconds ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

13 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

37 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

54 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

1 hour ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

2 hours ago