Լրահոս 24/7

Գործ ունենք ուրացման հետ. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«Հերոսներին, իր նահատակներին ուրացող բանակը այլևս հայկակա՞ն է

Ողջ օրը լուռ էի, անհանգիստ։ Ցավս, հիշողությունս խառնվում էր խիստ անձնականի, կարոտի, սպասումի հետ։ Բայց դա իմ անձնականն է, այժմ բարձրաձայնվող հարցիս հետ կապ չունի։ Թեև, առերևույթ կապ չունի։

Գործ ունենք ուրացման հետ։

Առավոտվանից ցավով բոլորն արձանագրում էին՝ բարձրաստիճան որևէ պաշտոնյա որևէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց։ Դե, առաջին հերթին ու թերևս ՔՊ վարչության անդամ դառնալով ուրախացած Սուրեն Պապիկյանից էլ ակնկալիք չունեի։

Բայց անհամբեր սպասում էի երեկոյան 20։30-ի «Զինուժին», եվ ահա հարկատուների գումարներով հեռարձակվող «Զինուժը» հերթական անգամ ուրացավ մեր նահատակներին։ Թերևս ասեն. գոհ լինենք, որ ինչպես 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի 2252-րդ տարելիցի օրը հեռարձակված «Զինուժի» քառ լռությանը հակառակ այսօրվա թողարկմանը համարձակվեցին հայտնել, որ լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը, հավերժ փառք նահատակներին ու կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Միայն։ Այսքանը։

Պաշտպանության նախարարության գեներալները, գնդապետները, սպաները վախեցան իրենց նահատակված զինակիցների, շատ հաճախ հրամանատարների, ենթակաների մասին մեկ բառ ասել։

Շեֆը արգելել է, որին էլ արգել է Բաքվի շեֆը։

Սրան խաղաղություն չեն ասում, սա կոչվում է ուղղակի օկուպացիա, երբ անգամ քո Բանակի նահատակների, հերոսական դրվագների մասին քո բանակի գլխավոր հաղորդման ընթացքում արգելում են խոսել։

Թե չէ ձեր հեքիաթները՝ բարեփոխված բանակ, պրոֆեսիոնալ բանակ, ինքնիշխանություն, հանրապետություն։

Անպայման խորհուրդ կտամ դիտել «Զինուժի» այսօրվա եթերը՝ փողի մասին, միայն փողի մասին, երբ զոհերին չեն հիշում, բայց հիացական մի ամբողջ ռեպորտաժ են անում մարզական հաղթանակի մասին։

Դիտեք ու կհամոզվեք՝ Բաքվից ասել են Նիկոլին՝ լուծարել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը։

Իսկ այսօր պաշտոն ունեցող բարձրաստիճան զինվորականներն ավելի լավ է իրենց հանդերձանքի գույնը փոխեն ու դարձնեն վարդագույն, իսկ տարբերանշանների փոխարեն կախեն բանտիկները։ Դրան ավելի են արժանի։

ՀԳ. մինչ գրում էի այս տողերը, սկսվեց Հանրայինի լուրերի թողարկումը, բնականաբար, այս դեպքում էլ՝ իմիջիայլոց մի քանի բառ։ Այստեղ միայն Նիկոլն էր ու նրա մանիպուլիացիան»։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

5 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

6 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

6 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

6 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

6 hours ago