Հայաստան
14.01.2020

ՀՀ նախագահը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալի հետ

ՀՀ նախագահը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալի հետ

 

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովին մասնակցելու հրավերի համար և նշել. «Մեզ համար շատ թանկ են մեր երկրների ու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները։ Պատրաստ ենք դրանք առավելագույնս զարգացնել ու ընդլայնել»։

Նախագահ Սարգսյանը կարևորել է անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄԷ իր այցի ընթացքում վերականգնվող էներգետիկայի առաջատար «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև համատեղ զարգացման մասին համաձայնագրի ստորագրումը Հայաստանում 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու և զարգացնելու վերաբերյալ, որի համաձայն՝ Հայաստանում կատարվելու են շուրջ 320 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Նշելով, որ Հայաստանն ունի գեղեցիկ բնություն՝ նախագահն ասել է, որ այս նախագիծը, որը կարևոր քայլ է Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ, կնպաստի Հայաստանն ավելի կանաչ դարձնելուն։

Նախագահ Արմեն Սարգսյանը և թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն անդրադարձել են հայ-էմիրաթական փոխգործակցության ողջ սպեկտորին: Նրանք հեռանկարային են համարել փոխգործակցությունը նորարարության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Այս համատեքստում նախագահը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված ՝ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը և նշել, որ բազմաբաղադրիչ այս ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է ունենալ երեխաների համար նախատեսված՝  Հայաստանում առաջին արհեստական բանականության «Դիսնեյ լենդը», ինչպես նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ուրախ կլինենք այս ծրագրի շրջանակում համագործակցել նաև էմիրաթական ընկերությունների հետ»,– ընդգծել է Հայաստանի նախագահը:

Զրուցակիցները նշել են նաև սննդի անվտանգության, գյուղատնտեսության ոլորտներում շահավետ համագործակցության մեծ ներուժը, մտքեր փոխանակել միջուկային էներգետիկայի, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման խնդիրների վերաբերյալ։

Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների թվում նշվել է նաև զբոսաշրջությունը: Նախագահ Սարգսյանը զբոսաշրջության, գործարար կապերի ակտիվացման տեսակետից կարևորել է Աբու Դաբիի և Երևանի միջև ուղիղ օդային կապի հաստատումը։ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հանձնարարել է համապատասխան կառույցի ղեկավարին՝ քննարկել և կոնկրետ լուծում տալ հարցին:

Պատվիրակությունների կազմով հանդիպմանը հաջորդել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի առանձնազրույցը։

Լրահոս
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան
11:49
Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան
ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց
11:46
ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց
Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
11:28
Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան
11:07
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան
Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են
11:00
Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
18:06
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ