Լրահոս 24/7

Ֆասթ Բանկը ֆինանսավորել է Համազգային թատրոնի ենթակառուցվածքների նորոգումն ու կահավորումը

Ֆասթ Բանկն աջակցել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նորակառույց շենքի նախագծի իրականացմանը՝ ֆինանսավորելով սանհանգույցների ամբողջական նորոգումն ու կահավորումը։ Հիշեցնենք, որ Համազգային թատրոնն ավելի քան երեք տասնամյակ գործել է առանց սեփական տարածքի։

Սեփական բեմ ունենալը թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի երազանքն էր։ Տարիներ անց այդ երազանքը վերածվել է իրականության՝ պետական և մասնավոր համագործակցության շնորհիվ։

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանն ասել է․ «Մենք ի սկզբանե շատ էինք կարևորում հենց մասնավորի դերը շենքի կառուցման գործում: Սա մշակութային կառույց է, որը միայն պետական և մշակույթի նախարարության բեռը չէ: Շատ կարևոր է, որ հենց մասնավոր ընկերությունները մասնակցեն շինարարության աշխատանքներին տարբեր հատվածներով»:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը դարձել է անկախության շրջանի առաջին թատերական շենքը, որը կառուցվել է նոր հիմքերից։ Թատրոնը շուտով կբացի իր դռները և կընդունի առաջին հանդիսատեսին սեփական հարկի տակ։

Ֆասթ Բանկում կարևորում են մշակութային վայրերի արդիականացումը և մշտապես ներդրումներ են կատարում ­­­­այդ ոլորտում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

11 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

11 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

11 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

12 hours ago