Ես չգիտեմ՝ ինչ գրառումներ էր արել Արմեն Աշոտյանը, բայց հունվարի 18-ին տեղի է ունենալու ՀՀ և ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի թեման լինելու է հենց Բաքվի ջարդերի տարելիցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ երեկ լրացել է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը, և դրան ուղղված նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այս թեման պետք է առանցքային լինի հատկապես խորհրդարանական դիվանագիտության համար: Նա նաեւ կոչ էր արել մշակել եւ ընդունել համապատասխան հայտարարություն, որը պետք էր հղել միջազգային խորհրդարանական կազմակերպություններին:
Շարունակությունը՝ armtimes.com

















