

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա որոշմամբ, Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվեց Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հիշեցրել է, որ գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել է 2025 թվականի օգոստոսի 5-ին` Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվելու արդյունքում:
Նա հավելել է, որ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, միայն պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել է շուրջ 10 միլիոն 276 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 3 միլիարդ 933 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 280 հազար 338 քմ մակերեսով անշարժ գույքի, 2 մանկապարտեզի և 1 մարզադաշտի տարածք, բռնագանձվել է 654 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 249 միլիոն դրամ:
Աննա Վարդապետյանը նաև տեղեկացրել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ օրս (գործարկման օրվանից սկսած)՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է 52 միլիոն 254 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 20 միլիարդ դրամը գերազանցող գումար:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…