Լրահոս 24/7

Ալիևը պատերազմից հետո Քելբաջարում ասում էր, որ «Քելբաջարը պետք է մնար հայերին», սա էր բանակցում Սերժ Սարգսյանը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անգամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Արցախ պահողը գնա Արցախ հանձնողի հետ ի՞նչ բանավիճի։

Դեռևս 2022 -ի ապրիլին ՀՀԿ-ն պահանջել է Փաշինյանից հրապարակել 2019-ին իրեն ներկայացված բանակցային փաթեթը։

Կարող է հրապարակել նաև 2008-2018թթ. Սերժ Սարգսյանի կողմից բանակցվող փաթեթը.խնդիր չկա։

Թող հրապարակի ու բոլորդ կհամքզվեք,որ բանավիճելու թեմա չկա։

Իսկ ի՞նչ է բանակցել Սերժ Սարգսյանը, համառոտ ներկայացնեմ։

2008-2018թթ. Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ ՀՀ իշխանությունները բանակցել են հանրաքվեի միջոցով Արցախի կարգավիճակի հստակեցումը,փաստացի Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը։

Ընդ որում, հանրաքվեի կազմակերպման երկու տարբերակին էլ հայկական կողմը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իր համաձայնությունը տվել էր.

Տարբերակ 1։

Որոշվում է պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման ժամկետ,որի արդյունքում կոնկրետ ժամկետներում Արցախում իրականացվում էր պարտադիր իրավան ուժ ունեցող հանրաքվե ,իսկ հայկական ուժերն էլ դուրս էին գալու 7 շրջաններից։

Տարբերակ 2։

Որոշվում է Արցախում պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման փաստը,առանց կոնկրետ ժամկետ նշելու,որի արդյունքում Լաչինի ու Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչև հանրաքվեի անցկացումը, 5 շրջաններից էլ դուրս էին գալու հայկական ուժերը։

Այսինքն Լաչինի ու Քելբաջարի հարցը հանրաքվեի ժամկետ չնշելու պարագայում հստակ փոխկապակցված էր հանրաքվեի անցկացման հետ։

Հենց այդ պատճառով էր Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմից հետո Քելբաջարում ասում, որ «Քելբաջարը պետք է մնար հայերին»։

Սա էր բանակցում Սերժ Սարգսյանը, որի բանակցած փաթեթին կապիտուլյանտ Փաշինյանն անուն էր կպցնում ու ասում ՝ երբ ուզեմ,կվերադառնամ Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթին։

Բա վերադարձիր,«զադերժկան» ինչումա՞։

Վերադարձրու 5 հազար հայորդու կյանքեր,տասնյակ հազարավոր վիրավորների առողջությունը,150 հազար արցախահայերին իրենց տուն,գերիներին Բաքվից հայրենիք,Ստեփանակերտում հայկական շքերթները վերադարձրու…

Ու այսքանից հետո դեռ անամոթաբար խոսում են սրանք։

Դե հիմա համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցածն ու Փաշինյանի բանակցածի արդյունքում Արցախի կորուստն ու հայաթափումը։

Հ.Գ. Սրա մասին 2023-ի աշնանը հստակ ասեց նաև ՌԴ նախագահ Վ.Պուտինը։

Նա ասեց. «Все предыдущие годы все крутилось вокруг статуса Карабаха.Пашинян закрыл эту тему».

Թիվ 1

Recent Posts

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» հատվածից դեպի Գորայք թույլ ձյուն է տեղում

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Ապարանի, Սևանի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում և Սիսիանի…

12 hours ago

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Նիգերիայում ԻԼԻՊ-ի դիրքերին

Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Նիգերիայում գտնվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս…

13 hours ago

Անհրաժեշտ են սահմանադրության փոփոխություններ և TRIPP-ի պարտավորությունների լիարժեք կատարում. Բայրամով

Տարիներ շարունակ վարվող քաղաքականության արդյունքում հակամարտությունը ավարտվել է։ Այս մասին հայտարարել է Ջեյհուն Բայրամովը՝ ընդգծելով,…

13 hours ago

Շարա Բուլետը բացատրել է, թե ինչու է համաձայնել մենամարտել Ծառուկյանի դեմ

UFC-ի միջին քաշային կարգի 14-րդ համար Շարա Բուլետը բացատրել է, թե ինչու է ընդունել թեթև…

13 hours ago

Ճապոնիան կդառնա աշխարհի երրորդ ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկիրը

Ճապոնիայի կառավարությունը հաստատել է երկրի պատմության մեջ ռեկորդային՝ ավելի քան 9 տրիլիոն իեն (շուրջ 58…

13 hours ago

Զգալի առաջընթաց է գրանցվել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում. Բայրամով

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տարվա արդյունքներին…

13 hours ago