Լրահոս 24/7

Ճապոնիան կդառնա աշխարհի երրորդ ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկիրը

Ճապոնիայի կառավարությունը հաստատել է երկրի պատմության մեջ ռեկորդային՝ ավելի քան 9 տրիլիոն իեն (շուրջ 58 միլիարդ դոլար) կազմող պաշտպանական բյուջեն։ 2026 ֆինանսական տարվա համար նախատեսված այս ծրագիրը նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 10%-ով՝ նպատակ ունենալով արդիականացնել երկրի զինված ուժերը և դիմակայել տարածաշրջանային մարտահրավերներին։

Բյուջեի զգալի մասը՝ մոտ 6,2 միլիարդ դոլար, կուղղվի հրթիռային ներուժի հզորացմանը, այդ թվում՝ 1000 կիլոմետր հեռահարություն ունեցող հայրենական արտադրության հրթիռների ձեռքբերմանը։

Պաշտպանական ծախսերի կտրուկ ավելացումը տեղի է ունենում Չինաստանի հետ աճող լարվածության ֆոնին, հատկապես՝ Թայվանի հարցում Ճապոնիայի հնարավոր ներգրավվածության մասին հայտարարություններից հետո։

Հինգամյա այս վերազինման ծրագրի արդյունքում Ճապոնիան կդառնա աշխարհի երրորդ ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկիրը՝ ԱՄՆ-ից և Չինաստանից հետո։

Ռազմական ծախսերի աճող բեռը հոգալու համար երկրի իշխանությունները նախատեսում են բարձրացնել մի շարք հարկատեսակներ, այդ թվում՝ կորպորատիվ շահութահարկը և եկամտահարկը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

6 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

7 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

7 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

7 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

7 hours ago