

«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է Ազգային ժողովի հայտարարության տեքստ, որում արձանագրված փաստերը հայտնի են բոլորին: Հայտարարության ներկայացումից ի վեր, թերևս երկու կարևորագույն կետ կարելի էր ավելացնել: Այս մասին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Ազգային ժողովում:
«Առաջինը՝ երկրորդ կետով «Արտաքին քաղաքականություն, արկածախնդրություն և զիջում» բաժնում, կարելի էր ավելի մանրամասն ներկայացնել այն անորոշությունները, որոնք առաջացել են Վաշինգտոնում կնքված փաստաթղթերի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթների համատեքստում:
Երկրորդ՝ «Նահանջ ժողովրդավարությունից և մարդու իրավունքների համատրած խախտումներ» հատվածում մենք ունենք ևս մեկ, խայտառակ, ապօրինի որոշման օրինակ, այն է՝ ուրբաթ օրը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացված որոշումը, որը ևս մեկ անգամ ընդգծում է մեր երկրում ժողովրդավարության հետնահանջը»,նշել է նա, հավելելով՝ չնայած «ժողովրդավարության հետնահանջ» բառակապակցությունը արդեն տեղին չէ, շատ մեղմ է այն գործընթացների համար, որոնք տեղի են ունենում մեր երկրում։
Հայկ Մամիջանյանն ասել է, որ իրենց հայտարարությունն արդեն իսկ գրանցել է արդյունքներ:
«Ես, ճիշտն ասած, վերջին շրջանում նմանօրինակ կոնսոլիդացիայի դեպք չեմ հիշում, ուստի սա կարող ենք համարել լավ սկիզբ: Առաջին հերթին մեր քաղաքացիներին տեղեկացնում եմ, որ սա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է, իսկ խոսակցականում իմպիչմենտի գործընթացը չէ, իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը ընթանում է իր հունով, և դա բացառապես այլ գործընթաց է, այսինքն՝ որևէ մեկի մոտ տպավորություն չառաջանա և այս երկու գործընթացները իրար հետ չշփոթեն»,-պարզաբանել է խմբակցության ղեկավարը:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…