

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնագրեր են ստորագրել ԱՄՆ խաղաղության ծրագրի առաջին փուլի շրջանակում:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իր հերթին հաստատել է Գազայում հրադադարի համաձայնագրի կնքումը:
Հստակեցվում է, որ համաձայնագիրը նախատեսում է Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի դուրսբերումը Գազայից, օգնության տրամադրումը և պատանդների փոխանակումը գերիների հետ։
Պաղեստինյան շարժումը նաև շնորհակալություն է հայտնել միջնորդներին՝ Կատարին, Եգիպտոսին և Թուրքիային՝ իրենց օգնության համար։
ՀԱՄԱՍ-ը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և հակամարտության կարգավորման միջնորդներին՝ կանխել Իսրայելի կողմից համաձայնագրի պայմաններից խուսափելու հանգամանքը:
Հիշեցնենք՝ Եգիպտոսում մեկնարկել են անուղղակի բանակցություններ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունների միջև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի իրականացման վերաբերյալ: Առաջնահերթությունները իսրայելցի պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցումն են:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…