Այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասաց․
-Մարիամ Փաշինյանը չափահաս քաղաքացի է և իրավունք ունի իր տեսակետը հայտնել տարբեր հարցերի առնչությամբ, այդ թվում՝ հանրային կերպով, այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում:
Ինչ վերաբերում է նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարություններին, թե կարեւոր տեղեկություններ ունի փոխանցելու, Մակունցն ասաց, որ այդ առումով պետք է պարզաբանում պահանջեն կա՛մ պատկան մարմինները, կա՛մ հենց պարոն Վանեցյանը տրամադրի այդ տեղեկությունները: «Այստեղ ես ասելիք չունեմ»,- լրագրողի հարցին պատասխանեց նա:

















