

Դուշանբեում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ջերմ զրույց են ունեցել՝ քննարկելով Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղիները. հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Դուշանբեի տոնական և գեղեցիկ մթնոլորտը նպաստեց, որ բազմաթիվ հանդիպումներն ու քննարկումները դրական արդյունքներ տան: Դուք, հավանաբար, նկատեցիք, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը շատ ջերմ շփվեցին: Նրանք չքննարկեցին վիճելի հարցեր, այլ խոսեցին այն մասին, թե ինչպես առաջ շարժվել խաղաղությունն ու անվտանգությունը ամրապնդելու ճանապարհով»,- ասել է Լեբեդևը:
Նա նաև նշել է, որ գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարների միջև տեղի են ունեցել բազմաթիվ երկկողմ հանդիպումներ. «Իմ սեփական աչքերով տեսա, թե ինչպես են Տաջիկստանի և Ղրղզստանի ղեկավարները, որոնք այժմ կարելի է ասել՝ բարեկամ եղբայրական ժողովուրդներ են, քննարկում ընկերության և համագործակցության խորացման հարցեր: Նույնը վերաբերում է Տաջիկստանի և Ուզբեկստանի հարաբերություններին»,- հավելել է Լեբեդևը:
Գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ Դուշանբեի գագաթնաժողովը նպաստել է կոնկրետ առաջարկներով և ծրագրերով բովանդակալից երկխոսությանը՝ ուղղված ԱՊՀ երկրների միջև համագործակցության ամրապնդմանը:
Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը: Ազատության փոխանցմամբ Իլհամ Ալիևի հետ…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Գիտե՞ք, թե ինչն է ստորացուցիչ. ԱՄՆ փոխնախագահը…
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…