Լրահոս 24/7

Նախագահ Պուտինի կանխատեսումը սխալ է. Թունյան

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը սոցցանցի իր էջում գրել է.

«ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հընթացս քննարկում են ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը։

Պուտինը հարցնում է՝ որքա՞ն է հիմա Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը։

Վարչապետը պատասխանում է՝ այս տարի արդեն 4 միլիարդ դոլար, ինչին ի պատասխան Պուտինն ասում է՝ ոչ, ավելի շատ։

«Անցած տարի 9 միլիարդ էր»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։ Պուտինը կրկին չի համաձայնում, պնդում է, որ անցյալ տարի ավելի շատ էր և վստահ կանխատեսում, որ այս տարի ավելի շատ կլինի։

«Это очевидно», – ասում է ՌԴ նախագահը։ Որից հետո թեման փակում է՝ ասելով, որ դա կարևոր չի։

Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ԹՎԵՐԸ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով 2025 թվականի հունվար-օգոստոսին Հայաստան-Ռուսաստան ապրանքային առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4.5 միլիարդ դոլար։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 9.2 մլրդ դոլար։

Սա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանի ներկայացրած թվերը, թեև ոչ շատ ճշգրիտ, բայց արտացոլում են իրականությունը (որովհետև համեմատելու համար պետք է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը դիտարկել)։

Երկրորդ, տարվա առաջին 8 ամիսների տվյալներով՝ ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը կրկնակի անգամ նվազել է։ Ակնհայտ է, որ այս տարվա արդյունքներով առևտուրը չի կարող ավելի շատ լինել, քան նախորդ տարի (եթե սեպտեմբեր-դեկտեմբերին հրաշք չլինի)։ Այսինքն՝ նախագահ Պուտինի կանխատեսումը սխալ է։

Եվ երրորդ, ՀՀ-ՌԴ վերջին 2-3 տարիների ապրանքային առևտրաշրջանառության թվերին պետք է խիստ վերապահումներով մոտենալ, որովհետև դրա մեջ մտնում է նաև վերաարտահանումը։ Եթե վերաարտահանումը «ֆիլտրենք» և փորձենք հասկանալ իրական առևտուրը, թվերը շատ ավելի փոքր կլինեն։


Այս թեմային չէի անդրադառնա, եթե աչքովս չընկներ մի քանի գրառում, որոնց հեղինակները այս կարճ բանավեճը որակել էին որպես խայտառակություն և եզրակացրել, որ Հայաստանի վարչապետը իրավիճակին չի տիրապետում։

Իրական խայտառակությունն այն է, որ մեր տեղացի որոշ «փորձագետներ» նեղություն չեն քաշում ինքնուրույն ճշտելու տվյալները և ի սկզբանե ավելի հակված են հալած յուղի տեղ ընդունել մեկ այլ երկրի ղեկավարի խոսքը՝ առիթն օգտագործելով հերթական անգամ ցեխ շպրտել սեփական իշխանությունների վրա։

Իշխանություններին չեք ընդունում՝ հասկացանք, բայց գոնե ձեր խոսքի արժեքն ու մասնագիտական հեղինակությունը հարգեք»։

Թիվ 1

Recent Posts

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 minutes ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 minutes ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

16 minutes ago

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…

27 minutes ago

Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի ընտանիքին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…

57 minutes ago

Հակոբ Մովսեսն ասել է՝ «ՀՅԴ գաղափարախոսությունը վտանգավոր է», ինչը կուսակցությունը վարկաբեկելու փորձ է. Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցությունը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսն լիազորությունները։…

1 hour ago