Լրահոս 24/7

ՀՀ վարչապետը փնտրում է գեղեցիկ փաթեթավորում իր ձախողված ներքին և արտաքին քաղաքականության համար. Զատուլին

Հայաստանի վարչապետը «փնտրում է գեղեցիկ փաթեթավորում» իր «ձախողված» ներքին և արտաքին քաղաքականության համար։ RTVI-ին տված հարցազրույցում նման համոզմունք է է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով Փաշինյանի «Չորրորդ հանրապետություն» ստեղծելու հայտարարության մասին։

«Իրականում նրա հայտարարությունը «ոչ այլ ինչ է, քան սահմանադրական փոփոխություններն առաջ մղելու փորձ, որոնց, ըստ հարցումների, դեմ է Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը»,-ասել է Զատուլինը։

Ըստ նրա, Փաշինյանի գործողությունները նպատակ ունեն «հրաժարվել ազգային գաղափարախոսության նախկին բոլոր հիմքերից, հրաժարվել ցեղասպանության պատմության նկատմամբ հարգանքից և Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչումից», իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հրաժարվել Ռուսաստանի հետ դաշինքից և ազատվել նրա ազդեցությունից։

Նրա խոսքով, Փաշինյանն իր գործողություններով փորձում է համոզել հայերին, որ չնայած նրանց մտքում առկա խառնաշփոթին, Արևմուտքը, իհարկե, օգնության կհասնի Հայաստանին անհրաժեշտության դեպքում, բայց, ամենակարևորը, դրա կարիքը չի լինի, քանի որ բոլորը կապրեն խաղաղության մեջ։

«Ահա թե ինչ է կատարվում։ Եթե այս ամբողջ դավաճանությունը, միասին վերցրած, կոչվում է Չորրորդ Հանրապետության կառուցում, ապա կարող եմ ասել, որ չգիտեմ որևէ օրինակ, երբ պետականությունը որևէ տեղ լրացուցիչ խթան է ստացել ստի, երեսպաշտության և դավաճանության հիմքերի վրա վերակառուցվելու արդյունքում», – նշել է Զատուլինը։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

7 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

8 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

9 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

11 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

12 hours ago