

Ռուսաստանը և Ուկրաինան «դեռ պատրաստ չեն» դադարեցնել պատերազմը և հասնել խաղաղության համաձայնագրի՝ չնայած «ամիսներ տևած բանակցություններին» և Դոնալդ Թրամփի «եռանդուն դիվանագիտությանը», – ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
Նա նշել է, որ խաղաղության բանակցությունների խոչընդոտներից մեկը մնում է «ակնկալիքների հիմնարար անհամապատասխանությունը, որտեղ ռուսները հակված են մտածել, որ իրենց մարտադաշտում ավելի լավ են զգում, քան իրականում»։
«Հենց սա է, որ վերջին ամիսներին դժվարացրել է համաձայնության հասնելը»,- ընդգծել է Վենսը։
Փոխնախագահը հավելել է, որ հակամարտության կարգավորման գործընթացի դժվարությունները հիասթափեցնում են Թրամփին և ԱՄՆ վարչակազմին: Այնուամենայնիվ, առայժմ Սպիտակ տան ղեկավարը շարունակում է աշխատել խաղաղության ուղղությամբ և մեծ վստահություն ունի, որ կարող է համաձայնության գալ:
«Կարծում եմ՝ նա կհասնի: Հարցը միայն այն է, թե որքան ժամանակ կպահանջվի», – եզրափակել է Վենսը:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…