

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի ողջ տեղեկատվությունը հրապարակել է։
«Այլևս ասելու բան չունենք», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտին-Թրամփ՝ հոկտեմբերի 16-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայի հակամարտության կարգավորման՝ տարածքների փոխանակման վերաբերյալ քննարկումների մասին հարցին:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունները կսկսեն նախապատրաստական աշխատանքներ՝ Բուդապեշտում հնարավոր հանդիպումը կազմակերպելու համար:
«Արտաքին գործերի նախարարությունները կաշխատեն՝ գտնելու առաջ քաշված հարցերի պատասխանները»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի կարծիքով՝ Բուդապեշտի հանդիպումը հնարավորություն է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները քննարկելու համար: «Այդ հանդիպումը կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման համար», – ընդգծել է Պեսկովը՝ խոսելով Մոսկվայի ակնկալիքների մասին:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…